Վարչապետը դուրս է եկել հարցաքննությունից

Հարցաննությունից հետո դուրս գալով Քննչական կոմիտեից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պարզաբանել՝ ո՞ր գործի շրջանակներում էր հարցաքննվում: «Հաղորդագրություն կլինի, կիմանաք»,- ասել է նա, հայտնում է mamul.am-ը։ 

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ Քննչական կոմիտեում հարցաքննվում է:

 

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»,-Facebook-ի իր էջում գրել էր նա:

Քաղաքականություն

Պատահարներ