Վերսկսում են Երևան-Թեհրան չվերթները

Armenia Airways ընկերությունը hունվարի 14-ից վերսկսել է Երևան-Թեհրան-Երևան կանոնավոր թռիչքները: Ինչպես տեղեկացնում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջը՝ իրանական կողմն իր օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման երաշխիքներ է տվել։

«Նկատի առնելով Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարված վերջին հայտարարությունն Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի օգտագործման վերաբերյալ` Armenia Airways-ը դիմել է Իրանի դեսպանատուն և երաշխիքներ ստացել Իրանի օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Արմենիա Էյրվեյզ ավիաընկերությունը վերսկսել է իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները հունվարի 14-ից»,- ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին խորհուրդ տալով դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։

Քաղաքականություն