Գեղարքունիքի 5 բնակավայրերում ֆուտբոլի խաղադաշտեր են բացվել. մարզում է ՀՖՖ նախագահը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը և լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն այսօր այցելել են Գեղարքունիքի մարզ, որի 5 բնակավայրերում կբացվեն 20x40մ չափի հերթական խաղադաշտերը:

 

 Այդ մասին հայտնում է ՀՖՖ ֆեյսբուքյան էջը: 

Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, առաջին խաղադաշտը բացվել է Ծովագյուղում: ՀՖՖ-ն շարունակում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացումը: Առաջիկա հինգ տարում շահագործման կհանձնվեն մոտ 300 նման խաղադաշտեր:

Քաղաքականություն

Պատահարներ