Ջոկովիչի, Ֆեդերերի, Տիմի մրցակիցները հայտնի են Ավստրալիայի բաց առաջնությունում

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի զույգերը հայտնի են:

Հիմնական զամբյուղի տղամարդկանց մենախաղի մեկնարկում կմրցեն հետևյալ զույգերը` Ռաֆայել Նադալ-Ուգո Դելեն, Ադրիան Մանարինո-Դոմինիկ Տիմ, Դանիլ Մեդվեդև-Ֆրենսիս Տիաֆո, Ստիվ Ջոնսոն- Ռոջեր Ֆեդերեր, Ստեֆանոս Ցիցիպաս-Սալվատորե Կարուզո, Լենարդ Ստրուֆ- Նովակ Ջոկովիչ և այլն:

 

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարին` Ավստրալիայի բաց առաջնությանը տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ:

 

Ավստրալական Մելբուռն քաղաքում կայանալիք մրցաշարն անցկացվում է 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի մրցանակային ֆոնդ այս տարի կազմում է 71 միլիոն ԱՄՆ դոլար: 

 

Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը` Նաոմի Օսական: Մրցաշարը կմեկնարկի հունվարի 20-ին և կեզրափակվի փետրվարի 2-ին:

Քաղաքականություն