Մեդվեդևը նշանակել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոն է ստեղծել և այդ պաշտոնում նշանակել է Դմիտրի Մեդվեդևին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: 

Հիշեցնենք, որ նախօրեին Մեդվեդևը հայտարարել էր ՌԴ կառավարության ամբողջ կազմով հրաժարական ներկայացնելու մասին, որից հետո Պուտինը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ նրան կառաջարկի վերոնշյալ պաշտոնը: 

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահն է երկրի ղեկավարը: 

Նշենք, որ ՌԴ պետդուման լիագումար նիստի ընթացքում հավանություն է տվել կառավարության ղեկավարի պաշտոնում Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությանը, որն առաջարկել էր Պուտինը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ