Մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին և 150 մետր գլորվել ձորը

Երեկ՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 37-ամյա Նաղաշ Ե.-ն իր վարած BMW 520 մակնիշի 35 FN 314 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում Տիգրանաշենի՝ ժողովրդին հայտնի Քյարքիի ոլորաններում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

 

Վարորդ Նաղաշ Ե-ին և նրա ուղևոր, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Նիկոլայ Ս.-ին ձորից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու նույնպես օպերատվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկները:

Քաղաքականություն

Պատահարներ