ՈՒՂԻՂ. Մեկնարկել է կառավարության նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 16-ին, անցկացնում է այս տարվա երկրորդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց, որից 19-ը՝ չզեկուցվող:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

Գագիկ Մակարյանին Հանրային խորհրդի անդամ նշանակելու մասին,

 «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,

Նախաքննություն, հետաքննություն, այդ թվում՝ օպերատիվ հետախուզական գործունեություն, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների կողմից հսկողական գործունեություն իրականացնող, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցման տրամադրման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին,

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2019 թվականի նոյեմբերի 27-ին և դեկտեմբերի 4-ին ստորագրված «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին,

Տավուշի մարզի Այրումի համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից առանց մրցույթի հողամասեր վարձակալության տրամադրելուն համաձայնություն տալու մասին,

Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին,

Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճում ունեցող Գրիգոր Զաքյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին,

«Կույրերի, տեսողությունից հաշմանդամություն ունեցող կամ ընթերցողության ֆունկցիայի այլ դժվարություններ ունեցող անձանց համար հրատարակված ստեղծագործությունների մատչելիությունը դյուրացնելու մասին» Մարաքեշի պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին եւ այլ հարցեր:

 

 

 

Քաղաքականություն