Քաղաքացին տանիքում փորձել է ինքնահրկիզվել

Հունվարի 15-ին, ժամը 19:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում՝ կոյուղամաքրման կայանի տանիքում, քաղաքացին  փորձում է ինքնահրկիզել իրեն:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

 

Փրկարարները և ոստիկանության Մեծամորի բաժանմունքի աշխատակիցները կանխել են Արա Ս.-ի (ծնված 1976 թ.) ինքնահրկիզման փորձը և նրան իջեցրել տանիքից:

Քաղաքականություն