ՌԴ-ն և ԱՄՆ-ը խորհրդակցություններ են անցկացրել

Ռուսաստանը և ԱՄՆ-ը Վիեննայում խորհրդակցություններ են անցկացրել ռազմավարական կայունության հարցերի շուրջ: Այս մասին տեղեկացրել է Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:

 

«Ռուսաստանը և ԱՄՆ-ն այսօր Վիեննայում անցկացրել են միջգերատեսչական խորհրդակցություններ ռազմավարական կայունության հարցերի ուղղությամբ: Ազգային պատվիրակությունները գլխավորել են ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը և Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Քրիստոֆեր Ֆորդը»,- թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ուլյանովը:

Քաղաքականություն

Պատահարներ