ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուրուգվայում ուղղաթիռից խոզ են նետել խոշոր ձեռնարկատիրոջ լողավազանի մեջ

Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում ուղղաթիռից խոզ են նետել անշարժ գույքի ոլորտի ձեռնարկատեր Ֆեդերիկո Ալվարես Կաստիլոյի առանձնատան լողավազանի մեջ:  Daily Mail-ը հայտնում է, որ միլիոնատիրոջ կինը տեղական մամուլին հայտնել է, թե տարածքում գառ է ընկել:

Համացանցի օգտատերերը նկատել են, որ ոչ թե գառ, այլ խոզ է ընկել:

Լրատվականը նշում է, որ ուղղաթիռից նետել են արդեն սատկած կենդանու: 

Քաղաքականություն

Պատահարներ