«Ժամանակ». Լիբանանահայերը մասսայաբար տեղափոխվում են Կանադա. երկրում ճգնաժամը շարունակվում է

«Ժամանակ» թերթը գրում է. 

 

Լիբանանում քաղաքական և տնտեսական ճգնաժամը շարունակվում է: Լիբանանյան արժույթը շարունակում է արժեզրկվել՝ մեկ ամսում մոտ 50 տոկոս, բանկերում դոլար չկա, իսկ գնաճը անվերջ նոր ռեկորդներ է սահմանում:

 

Լիբանանի հայ համայնքը, որը ամենահինն է Սփյուռքի համայնքների մեջ և ընդունված է համարել Մայր համայնք, կանգնած է իսպառ վերացման եզրին: Լիբանանահայերն ու Լիբանանում բնակվող սիրիահայերը մասսայաբար դիմում են այդ երկրում Կանադայի դեսպանատուն՝ Կանադա տեղափոխվելու համար:

 

Ըստ լիբանանյան մեր աղբյուրի՝ Կանադան սիրով ընդունում է այն ընտանիքներին, որոնք երիտասարդ են, և որտեղ կան 2 և ավելի երեխաներ: Որքան էլ ցավալի լինի, որևէ մեկը չի մտածում Հայաստան հայրենադարձվելու մասին:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ