Արագյուղում վիճաբանելիս 16-ամյա պատանին դանակահարել է իր 17-ամյա համագյուղացուն

Հունվարի 15-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Նաիրիի բաժին «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի ձախ կողմնային շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 17-ամյա պատանի եւ հայտնել, որ ընկել է ամրանի վրա:

 

Ոստիկանությունից հայտնում են, որ ՊՊԾ դասակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արագյուղ գյուղում, վիճաբանության ժամանակ, նրան դանակահարել է համագյուղացի մի 16-ամյա պատանի:

 

Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 16-ին, ժամը 09.00-ին, 16-ամյա պատանին ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Քաղաքականություն

Պատահարներ