Այս պահին նման տեղեկություն չկա. Ալեն Սիմոնյանը` գազի թանկացման մասին

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ավարտից հետո լրագրողներին հայտնեց, որ առայժմ գազի թանկացման մասին տեղեկություն չկա։ 

Հայտնել էինք, որ «Գազպրոմ Արմենիան» չի բացառում` գազի սակագինն առաջիկայում կարող է վերանայվել։ Գազի թանկացման վերաբերյալ լրագողների հարցին Ալեն Սիմոնյանը արձագանքեց. 
«Գազի գնի թանկացմանն առնչվող որևէ նոր ինֆորմացիա չկա։ Կարող եմ ասել այն, ինչ հայտարարել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` գազի գնի հետ կապված այժմ քննարկումներ են գնում»,–ասաց Սիմոյանը։ 

Նրա խոսքով` գազի սակագնի վերաբերյալ իրենց ունեցած ինֆորմացիան դեռ նույնն է։ 

Հիշեցնենք` 2019թ. վերջին տեղեկություն կար, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019թ. մակարդակին: 

Այս պահին գազի սակագինը ՀՀ սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար  է։ 

2019թ. հունվարի 1-ին գազի 1000 խմ–ը սահմանին արժեր 150 դոլար։ Թերևա սա է պատճառը, որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է բարձրացնել նաև սպառողներին մատակարարվող գազի գինը։ 

Նշենք, որ գազը սպառողին հասնում է 1000 խմ դիմաց գրեթե 290 դոլարով։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ