Երեկ` Տավուշում, հակառակորդի կրակից վիրավորված զինծառայողի վիճակում փոփոխություն չկա․ ՊՆ խոսնակ

Տավուշում հակառակորդի կրակից երեկ վիրավորված զինծառայողի վիճակում փոփոխություն չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

 

«Նույն վիճակն է, փոփոխություն չկա, կյանքին վտանգ չի սպառնում, բայց վիճակը լավ չէ»,-ասել է նա։

 

Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ հունվարի 15-ին, ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ)։

 

Զինծառայողը տեղափոխվել է Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալ, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Քաղաքականություն

Պատահարներ