Գեորգի Կուտոյանն իրականում երե՞կ է մահացել

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր` հունվարի 17–ին, Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին:

 

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից: Կայքի բացառիկ տեղեկություններով՝ Կուտոյանի հետ դեպքը տեղի է ունեցել երեկ: ArmLur.am-ի տեղեկություններով՝ դեպքի պահին, տանը մենակ է եղել, կինն ու երեխաները՝ ծնողների տանը: Եվ այսօր, երբ կինը գնացել է տուն, նրան հայտնաբերել է այդ վիճակում:

Քաղաքականություն