Հայտնի է, թե որքան թեյավճար է հավաքել Տաթեւիկ Ռեւազյանը

Երեկ Տաթեւիկ Ռեւազյանի եւ ROOMZ-ի հյուրերի շնորհիվ հաջողվել է հավաքել 335 հազար դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Մենք ենք» հիմնադրամի համահիմնադիր Սոնա Ազարյանը։

«Տաթեւիկի եւ մեր ընկերների՝ ROOMZ-ի հյուրերի, որոնք երեկ միացան մեզ, հաջողվել է հավաքել 335 հազար դրամ Տիգրանի բուժման համար»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը որպես մատուցող էր աշխատում Երեւանի կենտրոնում գտնվող  սրճարաններից մեկում։ Թեյավճարները ուղղվելու են «Մենք ենք» հիմնադրամ որպես բարեգործություն քաղցկեղով հիվանդ երեխայի՝ Տիգրան Ամիրխանյանի բուժման համար:

Քաղաքականություն

Պատահարներ