Խոշոր ավտովթար Հրազդանում. 24-ամյա վարորդը BMW X6-ով բախվել է բազալտե պարսպին. կա 5 վիրավոր

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Գառնիկ Մկրտչյանը իր վարած BMW X6 մակնիշի 66 XX 006 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Շահումյան և Սպանդարյան փողոցների խաչմերուկում՝ ժողովորդին հայտնի «Փոքր կալցևոյում», դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց և բախվել բազալտե պարսպին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ 

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ նախարարության Փրկարար ծառայության Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը վերածվել է մետաղ ջարդոնի, քարշակով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ «Հրազդան» բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո շտապօգնության մի քանի ավտոմեքենաներով բոլորը տեղափոխվել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Քաղաքականություն

Պատահարներ