Կուտոյանի դին հայտնաբերել է կինը․ նոր մանրամասներ․ Արթուր Մելիքյան

«Մենք հայտնաբերել ենք Կուտոյանի դին։ Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարվում մասնագետների մասնակցությամբ։ Դեպքի վայրում զենք է եղել»,- այս մասին քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։ Նա նշեց, որ Կուտոյանի դին հայտնաբերել է կինը։ 

 

Նրա խոսքով, երբ իրենք հասել են դեպքի վայր, այնտեղ եղել են Կուտոյանի կինն ու հայրը։

«Հիմա նրանք այպիսի վիճակում են, որ չեն կարողանում խոսել»,-ասաց նա։

 

ՀՔԾ-ից տեղեկացանք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործերի շրջանակներում չի հարցաքննվել։ Քննչական կոմիտեից էլ Auroranews-ին հայտնեցին, որ ՔԿ-ում  ևս նա որեւէ գործի շրջանակներում չի հարցաքննվել, հարցաքննության չի կանչվել:

 

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Քաղաքականություն

Պատահարներ