ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ տեղաշարժեր կան. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել Է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժերի առկայության մասին: Ինչպես տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասված Է ԶԼՄ-ների հարցերին ՌԴ ԱԳՆ-ի կայքում զետեղված պատասխաններում, որոնք նախապատրաստվել Էին, բայց չեն հնչել ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում: 

 

«Տեղաշարժեր կան «փոքր քայլերի» իրականացման մեջ, որոնց շուրջ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել Էին 2019 թվականի ապրիլին ի զարգացումն Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ 2019 թվականի մարտին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների: Սահմանում եւ շփման գծում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ Է: Երեւանի եւ Բաքվի միջեւ կապի թեժ գիծ Է գործում,-նշել են նախարարությունում: 

Քաղաքականություն

Պատահարներ