Մյասնիկյան փողոցում տուն է այրվում

Հունվարի 17-ին, ժամը 13:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տուն է այրվում:

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին, մարվել՝ 14:47-ին: Այրվել են տան տանիքը (60 քմ), հյուրասենյակի և ննջասենյակի (40 քմ) գույքն՝ ամբողջությամբ, խոհանոցինը (20 քմ)՝ մասամբ:

Քաղաքականություն

Պատահարներ