ՆԱՏՕ-ի գեներալը շնորհակալություն է հայտնել հայ խաղաղապահներին

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբին է այցելել ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Լորեն Միշոն:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել է զինծառայողների պատրաստվածության մակարդակը: 

 

Գեներալ Միշոն բարձր է գնահատել ստուգումների արդյունքները և շնորհակալություն հայտնել հայ խաղաղապահներին:

Քաղաքականություն

Պատահարներ