Ողբերգական վթար Արարատի մարզում. կան զոհեր

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 36 GR 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենան մեջտեղից կիսվել է և շպրտվել տարբեր կողմեր։ Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։

 

Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորները, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել են։ 

 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենայի սեփականատերը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ ավտոմեքենան տանից փախցրել էր նրա 16-ամյա տղան, իսկ մահացածներից մեկը Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի բնակիչ՝ 19-ամա Հայկ Սարգսյանն էր։ 

Քաղաքականություն

Պատահարներ