Քաղաքացիները զենք-զինամթերք են կամավոր հանձնել

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 16-ին բաժին եկած Հրազդանի բնակիչ, 53-ամյա մի տղամարդ կամավոր հանձնեց առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 5,45 մմ տևամաչափի 31 փամփուշտ։ Նրա հայտնածով հրազենն իրենն է։ Այն պահել էր գոմի տանիքում։


Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի 54-ամյա մի բնակիչ հունվարի 16-ին կամավոր հանձնեց ինքնաշեն հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ ու 130-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Նրա հայտնածով զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Դրանք գտել է տանը կից շինությունը մաքրելիս։


Հունվարի 16-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Ապարանի բաժնում։ Ապարանի մի բնակիչ բաժին է բերել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով դրանք իրենն են, պահել էր գոմին կից շինությունում։


Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։


Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Քաղաքականություն