Քլինթոն-Լևինսկի սկանդալի գործով փաստաբանը կպաշտպանի Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործով նախագահին կպաշտպանեն փաստաբաններ Քենեթ Սթարը և Ալան Դերշովիցը: Այս մասին գրում է  New York Times թերթը հղում կատարելով նախագահի պաշտպանական թիմին: 

 

Քենեթ Սթարը հայտնի է նախկին ԱՄՆ-ի 49-ամյա նախագահ Բիլ Քլինթոնը և Սպիտակ տան 22-ամյա աշխատակցուհի Մոնիկա Լևինսկինի սիրավեպի սկանդալի գործով: Երբ 1998 թվականի հունվարին պաշտպանության նախարարության աշխատակից Լինդա Թրիփին իմացել է, որ Լևինսկին, Պաուլա Ջոնսի դատական լսումների ժամանակ, դատարանում հերքել է Քլինթոնի հետ կապի մասին, իրենց խոսակցությունների ձայնագրությունը տվել է անկախ փաստաբան Քենեթ Սթարին, որը հետաքննում էր Քլինթոնի հետ կապված մի շարք դատական գործեր՝ ներառյալ Ուայթուոթերսի, «ՀԴԲ-Սպիտակ տուն» փաստաթղթերի հոսքի, Սպիտակ տան ճանապարհորդությունների բյուրոյի սկանդալները:

 

Այս արտամուսնական կապի մասին նորությունը և դրան հաջորդող հետաքննությունը վերջնական արդյունքում հանգեցրին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում նախագահ Քլինթոնին իմպիչմենտի գործընթացի սկսվելուն:

 

Քաղաքականություն

Պատահարներ