Շտապօգնությունը հրաժարվում է հիվանդին հիվանդանոց տեղափոխել․ ահազանգ․ Tert.am

Շտապօգնությունը հրաժարվել է հիվանդին հիվանդանոց տեղափոխել՝ պարզաբանելով, որ հիվանդանոցում տեղ չկա։ Tert.am-ը Երևանի բնակչից նման խնդրով ահազանգ է ստացել։

«Շտապօգնությունը մոտենում է, իր գործառույթը կատարում է, սակայն հիվանդանոց չի տանում»,- ասել է քաղաքացին և հավելել, որ հիմա գտնվում  է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, և իսկապես տեղ չկա և փորձել են այլ հիվանդանոցներում հարցնել, սակայն նույն պատասխանն են ստացել։

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի խոսնակ Ծովինար Խաչատրյանը լրատվականի ի հետ զրույցում ասել է, որ քաղաքացին ճիշտ է ներկայացրել։ «Մեր բուժկենտրոնը շտապօգնության կենտրոնական կայանին ներկայացրել է, որ սրտային ռեանիմացիա և թերապիայի բաժանմունքում ազատ տեղ չկա»- ասել է նա։ 

Քաղաքականություն

Պատահարներ