Սիմոնյանն ու իր գործընկերները ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրից ապշահար են

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ այս պահին որեւէ մեկնաբանություն չի կարող անել, մամուլից է տեղեկացել եղելության մասին։

 

Ալեն Սիմոնյանն իր ցավակցությունը հայտնեց Կուտոյանի հարազատներին՝ վստահություն հայտնելով, որ մոտ ապագայում դեպքի մանրամասները կպարզվեն։

 

Դիտարկմանը, որ Գեորգի Կուտոյանը ԱԱԾ տնօրեն է եղել, հնարավոր է՝ շատ տեղեկությունների է տիրապետել, Ալեն Սիմոնյանն արձանագեց, որ խոսքը վերաբերում է մարդու կյանքին՝ անկախ նրանից՝ ինչ պաշտոն է զբաղեցրել․

 

«Ես չեմ կարծում, թե այդ շրջանում ԱԱԾ-ում աշխատելով նա այդքան մեծ բեռ է կրել։ Ինքնասպանությունը կամ սպանությունը տարբեր հետեւությունների առիթ են։ Առաջարկում եմ սպասել նախաքննական մարմնի մեկնաբանությանը»։

 

Սիմոնյանը կարծում է, որ այս դեպքը կարելի է համարել նախկինի արձագանք, որ նման ձեւով հասնում է իրենց ականջին․

«Հետեւություններ պետք է անենք։ Ինձ թվում է՝ մի բացասական գործընթաց է տեղի ունենում, որ կողքով անցնում է, եւ մենք դրա հետ առնչություն չունենք, եւ ցավում եմ, որ այդ գործընթացը մարդկանց կյանք է արժենում»,- ասաց Սիմոնյանը։

 

Հիշեցնենք՝ քիչ առաջ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

 

Գեորգի Կուտոյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվեց Գորիկ Հակոբյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո:

Կուտոյանը 39 տարեկան էր, ուներ Արդարադատության առաջին դասի խորհրդականի կոչում:

Քաղաքականություն