ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մսավաճառներն ու անասնապահները կրկին բողոքի են դուրս եկել

Մսավաճառներն ու անասնապահներն այսօր՝ հունվարի 17-ին, բողոքի ակցիա են իրակականացնում Կառավարության դիմաց։ Ակցիա իրականացնողներից մեկն ասաց, որ անասնատերերից մի քանիսն այս պահին ՍԱՊԾ-ում հանդիպում են պաշտոնատար անձանց հետ։ Նրանք հույս ունեն, որ ընդհանուր հայտարարի կգան։

Հիշեցնենք, որ երեկ նրանք դարձյալ Կառավարության մոտ բողոքի ակցիա էին անում։ Անասնաբույծները նշում էին, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։

Քաղաքականություն