Թրյուդոն Իրանից պահանջել է խոցված ուկրաինական օդանավի սև արկղերը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Իրանից պահանջել է Թեհրանում կործանված ուկրաինական մարդատար ինքնաթիռի սև արկղերը հանձնել Ֆրանսիային: Այս մասին գրում է LES VOIX DU MONDE պարբերականը: 

 

Թրյուդոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ սև արկղերը անհրաժեշտ են հետազոտության համար: «Մի քանի երկրներ, ինչպես նաև Ֆրանսիան ունեն լաբորատորիներ, որտեղ հնարավոր է դա իրականացնել»,- ասել է Թրյուդոն: 

 

Հիշեցնենք, որ  հունվարի 8-ին ուկրաինական ինքնաթիռը Իրանի կողմից խոցվեց: Օդանավի բոլոր ուղևորները զոհվեցին: 

Քաղաքականություն

Պատահարներ