Ուկրաինայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Ուկրաինայի վարչապետ Օլեքսեյ Գոնչարուկը հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ մանրամասն ներկայացնելով նախագահ Վլադիմիր Զելենսկիի պաշտոնավարման մի քանի ամիսների ընթացքում գրանցված հաջողությունները եւ ապագայի պլանները:

 

Նա շնորհակալություն է հայտնել նախագահին ու կառավարությանը՝ համատեղ աշխատանքի համար, նշել, որ Ուկրաինան ղեկավարում են իրենց գործի նվիրյալ պրոֆեսիոնալներ: Գոնչարուկը գրել է, որ վստահ կարող է ասել՝ երկրի կառավարման վերին օղակներում կոռուպցիան իսպառ բացակայում է, իսկ եթե ներքեւի օղակներում էլ դա առկա է, ապա ամեն ինչ ժամանակի հարց է, այդ խնդիրն էլ կլուծվի:

 

Ուկրաինայի նախագահի Telegram-ալիքում հայտնում են, որ Զելենսկին ստացել է Գոնչարուկի հրաժարականի դիմումը եւ կքննարկի այն:

Քաղաքականություն