Զառ գյուղի տան պայթյունի հետևանքով տուժածների վիճակը գնահատվում է ծանր

Ինչպես արդեն հայտնել ենք, հունվարի 17-ին՝ ժամը 08:35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել: Ըստ նախնական տվյալների՝ կան տուժածներ:

 

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն: Տունը փլուզվել է՝ մոտ 130 քմ, վնասվել են հարակից տան տանիքից մոտ 8 քմ հատված, հյուրասենյակի դռան ապակին և տանը կից մեկ այլ տան պատուհանները:

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան բնակիչները՝ 86-ամյա Գրիշա և 84-ամյա  Քնար Հ.-երը, հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Քաղաքականություն

Պատահարներ