Արքայազն Հարին և Մեգանը չեն կարողանա օգտագործել իրենց թագավորական տիտղոսները

Արքայազն Հարին և նրա կինը ՝ Մեգանն այլևս չեն կարողանա օգտագործել իրենց թագավորական տիտղոսները և այլևս չեն ստանա պետական միջոցներ, ասված է Բուքինգհեմյան պալատում:

Այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ, որով տեղեկացվում է, որ արքայազն Հարիի և միապետական ընտանիքի մյուս անդամների միջև համաձայնություն է կնքվել ամուսինների հետագա կարգավիճակի մասին:

 

Նշվում է նաև, որ զույգը մտադիր է բյուջե վերադարձնել այն միջոցները, որոնք ծախսվել են իրենց տան վերանորոգման համար:


 

Քաղաքականություն