Աշոցքի երկրաշարժային օջախում 20 հետցնցում է եղել. մարզպետ

Աշոցքի երկրաշարժային օջախում Էներգիայի բնականոն պարպում է գնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտյան Հայաստանում գրանցված երկրաշարժին:

«Առաջին ցնցումից մինչ այժմ շատ թույլ (մինչև 1բալ) մոտ 20 ցնցում է գրանցվել և հենց նոր մի փոքր ավելի ուժգին մինչև 3 բալանոց ցնցում»,-գրել է մարզպետը:

 

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.950 եւ արեւելյան երկայնության 43.990 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Հարթագյուղ (Ղալթախչի) եւ Շիրակամուտ բնակավայրերում,  Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաեւ Ջաջուռ եւ Աշոցք գյուղերում:

Քաղաքականություն

Պատահարներ