Ձնահյուսի հետևանքով Նեպալի լեռներում հարավկորեացի զբոսաշրջիկներ են անհետ կորել

Նեպալի լեռներում ձնահյուսի հետևանքով անհետ կորել է Հարավային Կորեայից այնտեղ ժամանած 4 զբոսաշրջիկ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է Yonhap գործակալությունը:

 

Գործակալության տվյալներով, դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին, 3 հազար 200 մետր բարձրության վրա: Հարավկորեացիներից բացի խմբում եղել են նաև երկու տեղացի ուղեկցորդներ:

 

Նեպալի իշխանությունները որոնողական աշխատանքներ են սկսել, որոնք սակայն դեռ արդյունք չեն տվել: Դեպքի վայր են ժամանել Հարավային Կորեայի Արտաքին գործերի նախարարության անձնակազմն ու անհետ կորածների ընտանիքների անդամները:

 

Քաղաքականություն

Պատահարներ