Գազի արտահոսք է տեղի ունեցել. դեպքի վայրում են փրկարարները

Հունվարի 17-ին, ժամը 18:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի Երկաթգծի 3-րդ փողոցի տներից մեկի գազատար խողովակից առկա է արտահոսք:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները փակել են գազատար խողովակի փականը:

Քաղաքականություն

Պատահարներ