Հայաստանի և Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում մեկ րոպե լռությամբ հարգեցին Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը

Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում հրավիրվել է ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Ազգային ժողովի Համագործակցության հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստ՝ նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին:

 

Ինչպես առաջարկեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նիստի սկզբում Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը:

 

Հայկական երկու պետությունների խորհրդարանների նախագահները շեշտել են, որ Բաքվի ջարդերից հետո Ադրբեջանը շարունակել է հայատյաց քաղաքականությունը:

 

Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ավելացրել է, որ այսօր ադրբեջանական իշխանությունները նույն ձեռագիրն են որդեգրել իրենց տարածքում բնակվող այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:

 

Տեսանյութերը՝ 1in.am և shantnews.am

 

 

Քաղաքականություն

Պատահարներ