Կոտրել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի մեքենայի ապակին և գողացել պայուսակը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը լուսանկար է հրապարակել և հայտնել, որ գողացել են իր պայուսակը: Բացի այդ, լուսանկարում երևում է, որ կոտրել են պատգամավորի ավտոմեքենայի ապակին:

 

«Հուսով եմ՝ սա անողներն ու մեքենայի միջից պայուսակս գողացողները, որի մեջ կային անձնական փաստաթղթեր, շուտափույթ կբացահայտվեն։ Արդեն իսկ կատարվածի մասին հայտնել եմ ոստիկանություն»,-գրել է Պապոյանը:

Քաղաքականություն

Պատահարներ