Մարիա Գևորգյանը Հայաստանի առաջնությունում 6-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի կանանց շախմատի առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները:

Այս տուրում հաղթանակներ տոնեցին Նարե Առաքելյանը, Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը և Վերոնիկա Խաչատրյանը:

 

7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը մնում է գործող չեմպիոն Մարիա Գևորգյանն, ով ունի 6 միավոր: 5,5 միավոր ունի Սուսաննա Գաբոյանը, իսկ 4,5 միավորով երրորդ տեղում է Աննա Խաչատրյանը: Առաջնության ավարտին մնաց երկու տուր:

Քաղաքականություն

Պատահարներ