Ռոբերտ Աբաջյանի եղբայրը հիվանդանոցի պատի տակ սպասում է, որ անձամբ խոսի զինհաշմանդամ Վահեի հետ. ԵՊԲՀ ռեկտոր

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ֆեյսբուքյան  իր էջում գրել է. «Խոսքերն ավելորդ են: Կեցցես Ռուբեն Աբաջյան ջան` հպարտ ու ուժեղ եմ, որ դու աշխատում ես մեր թիմում: Եթե կարճ ասենք՝ պարզապես Աբաջյանների տեսակն է այսպիսին:

 

Ժամեր առաջ ավարտվեց մեր զինհաշմանդամ Վահեի սրտի վիրահատությունը։

 

Վահեին «Մեկ պատուհան» ծրագրի շրջանակներում «գտել էր» Ռուբեն Աբաջյանը՝ Ռոբերտ Աբաջյանի եղբայրը։

 

 

Ռուբենի հետևողական աշխատանքի արդյունքում Վահեն ճիշտ ժամանակին հետազոտվեց և արդյունքում պարզ դարձավ, որ ունի հրատապ վիրահատության կարիք։

Հետաքրքիր դրվագ պատմեցին, չնայած վիրահատությունն արդեն ավարտվել է, բայց Ռուբեն Աբաջյանը հիվանդանոցի պատի տակ սպասում է, որ անձամբ խոսի Վահեի հետ և համոզվի, որ Վահեն իրեն լավ է զգում ․․․

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Նորք Մարաշ բուժհաստատության բժիշկներին՝ տնօրեն Միքայել Ադամյանի գլխավորությամբ, մեր Հերոսի կյանքը փրկելու համար։ 

Քաղաքականություն

Պատահարներ