Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ․

«Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ս.թ. հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Ցավակցում ենք Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին` նրա անժամանակ մահվան կապակցությամբ:
Կարևորում ենք կատարվող քննության քաղաքացիական հասարակության ուշադրության և վերահսկողության ներքո գտնվելը:

Հաշվի առնելով նախկինում Հայաստանի Հանրապետությունում Գեորգի Կուտոյանի զբաղեցրած պատասխանատու դիրքը և երիտասարդ տարիքը՝ կոչ ենք անում բոլոր պաշտոնատար անձանց, քաղաքական կազմակերպությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչներին և անհատներին զերծ մնալ կատարվածի վերաբերյալ կողմնակալ գնահատականներից:

Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի գրասենյակ

Արցախ, Ստեփանակերտ, հունվարի 18, 2020թ.»։

Քաղաքականություն