Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի երեխային

Կողոպուտի դեպք՝ Երևանում։ Ոստիկանության Արաբկիրի բաժին զանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում անհայտ անձինք կողոպտել են 14-ամյա աշակերտին:  
shamshyan.com-ի տեղեկացմամբ, անհայտ անձինք զանգահարելու պատրվակով մոտեցել են 14-ամյա աշակերտին և ստիպողաբար վերցրել նրան պատկանող iPhone XR տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։ Ոստիկանները նշված կողոպուտը կատարելու կասկածանքով բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 19-ամյա Դանիելին։ Արաբկիրի ոստիկանները պարզել են նաև նրա հանցակիցների ինքնությունը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցակիցներին և կողոպտված հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։ 
Շամշյանի տեղեկություններով՝ կողոպտված երեխայի հայրը Երևանում գործող հանրահայտ բժշկական կենտրոններից մեկի տնօրենն է։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ