«Սահմանադրական բարեփոխումներ» էջը արդարադատության նախարարության կողմից չի ստեղծվել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ Facebook սոցիալական ցանցում առկա «Սահմանադրական բարեփոխումներ» էջը արդարադատության նախարարության կողմից չի ստեղծվել: Ստորև ներկայացնում է նախարարության հայտարարությունը.

««Facebook» սոցիալական ցանցում առկա «Սահմանադրական բարեփոխումներ» էջը Արդարադատության նախարարության կողմից չի ստեղծվել և Նախարարության հետ որևէ առնչություն չունի:

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է հետևել Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջին կամ «Արդարադատության նախարարություն» ֆեյսբուքյան էջին»: 

Քաղաքականություն

Պատահարներ