Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, ում ես ճանաչել եմ կյանքում. Արթուր Վանեցյան

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ հունվարի 19-ին։

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով՝ Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, ում ինքը ճանաչել էր կյանքում։ 

 

«Դժվար է հավատալ, որ նա այլևս մեզ հետ չէ: Ես ուզում եմ ցավակցությունս հայտնել Գեորգի Կուտոյանի հարազատներին, ընկերներին, բարեկամներին, և ակնկալում եմ իրավապահ մարմինների բազմակողմանի քննությունը այս գործով, որպեսզի հանրության մոտ որևէ հարց չմնա»,- նկատեց Վանեցյանը։

 

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի հոգեհանգստի արարողությանը մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, գործող և նախկին իշխանությունների բազմաթիվ այլ ներկայացուցիչներ։

Քաղաքականություն