Հալեպում ավիահարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Սիրիայի Հալեպ նահանգում ավիահարվածների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 5 մարդ է մահացել: Կան վիրավորներ: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «Սպիտակ սաղավարտ» հասարակական կազմակերպությանը: 

 

Ըստ գործակալության՝ վերջին մի քանի օրերին ռուսական ինքնաթիռները և սիրիական բանակի հրետանին գրոհներ են իրականացրել Հալեպի շրջանում՝ փորձելով տարածքներ գրավել ապստամբներից:

Քաղաքականություն