Հայաստանի ֆուտբոլի ընտրանու դարպասապահը վնասվածք է ստացել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Արամ Հայրապետյանը վնասվածք է ստացել:

 

Այս մասին գրում են իրանական ԶԼՄ-ները: Հայրապետյանը ծնկի վնասվածք է ստացել «Փեյքան»-ի հերթական մարզման ժամանակ: Ակումբի բժիշկները վնասվածքը լուրջ չեն համարում: Գուցե հայ դարպասապահը մասնակցի հունվարի 25-ին նախատեսված «Փեյքան»-ի խաղին:

 

Արամ Հայրապետյանը իրանական «Փեյքան»-ի շարքերը համալրել էր հունվար ամսվա մեկնարկին, իսկ մինչ այդ հանդես էր գալիս Երևանի «Ուրարտու» ակումբում:

 

Քաղաքականություն

Պատահարներ