Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում ձյուն է տեղում. ճանապարհների վիճակը ժամը 08:00-ի դրությամբ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների,դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

 

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն:

 

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մառախուղ:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

Քաղաքականություն