Կադիրովը մեկնաբանել է այլ պաշտոնի նշանակվելու մասին լուրերը

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հերքել է լուրերն այն մասին, թե պատրաստվում է այլ պաշտոն ստանձնել: Այս մասին Կադիրովը հայտարարել է կառավարության ընդլայնված կազմով տեղի ունեցած քննարկման ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 

 

«Ես հետաքրքրված չեմ եղել և այժմ էլ հետաքրքրված չեմ Չեչնիայից դուրս որևէ աշխատանքով: Ինձ երբեք այլ պաշտոն չեն առաջարկել: Ես կարիերաս ուզում եմ ավարտել իմ հայրենիքում: Չեմ պատրաստվում երբեք հեռանալ»,- ասել է Չեչնիայի նախագահը: 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ