Կամո Հովհաննիսյանը «Կայրաթ»-ի հետ մեկնել է Թուրքիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Կամո Հովհաննիսյանը նոր թիմի հետ մեկնել է Թուրքիա:

 

Հովհաննիսյանը ղազախական «Կայրաթ»-ի հետ մեկնել է ուսումնամարզական հավաքի, որի ընթացքում ակումբը երեք ընկերական հանդիպում կանցկացնի` հաջորդաբար մրցելով «Լեգիա»-ի, «Դինամո»-ի և «Լուդոգորեց»-ի հետ:

 

Կամո Հովհաննիսյանը պաշտոնապես «Կայրաթ» տեղափոխվեց հունվարի 11-ին: Ղազախական ակումբի հետ ունի 2 տարվա պայմանագիր:

Քաղաքականություն