Զոկովիչը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Սերբ Նովակ Զոկովիչը դժվար պայքարից հետո հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում:

 

Մելբուրնում ընթացող մրցաշարում Զոկովիչի առաջին մրցակիցը Գերմանիայից Յան-Լենարդ Շտրուֆն էր: 2 ժամ 17 րոպե ձգված մրցախաղում Զոկովիչը հաղթեց չորս սեթերից հետո 7:6 (7:5), 6:2, 2:6, 6:1 հաշվով:

 

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: ԱվստրալականՄելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 71 միլիոն ԱՄՆ դոլար: Տղամարդկանց մենախաղիգործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը` Նաոմի Օսական:

Քաղաքականություն

Պատահարներ