Աշխարհում լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների գրեթե 90 տոկոսը մնում է անպատիժ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է, որ աշխարհում լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների գրեթե 90 տոկոսը մնում է անպատիժ: Այս մասին ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածված հայտարարության մեջ։

 

Ընդհանուր առմամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպությունը լրագրողների սպանության 894 դեպք է արձանագրել 2010-ից մինչև 2019 թվականն ընկած ժամանակաշրջանում, ինչը միջին հաշվով կազմում է տարեկան գրեթե 90 սպանություն:

 

Առավել բարձր ցուցանիշ է նշվել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներում, որտեղ զոհվել է 22 լրագրող: Երկրորդ և երրորդ տեղերում են Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները և արաբական պետությունները՝ համապատասխանաբար 15 և 10 սպանություններ ցուցանիշներով: 
 

Քաղաքականություն