Իրանի Գերագույն դատարանը պահանջել է փոխհատուցում տրամադրել ուկրաինական կործանված ինքնաթիռի զոհերի ընտանիքներին

Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կոչ Է արել երկրի իշխանություններին՝ շտապ կատարել Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարելու իրենց պարտավորությունները: 

 

Այդ մասին հունվարի 20-ին հայտնել Է Tasnim իրանական գործակալությունը: 

 

Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Օդանավի կործանման հետեւանքով զոհվել Է 176 մարդ: 

Քաղաքականություն